Հոկտեմբերի 24-ից գործարկվելու է Բազումի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքը


Հոկտեմբերի 24-ից գործարկվելու է Բազումի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքը

  • 19-10-2016 11:26:39   | Հայաստան  |  Իրավունք

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի հոկտեմբերի 24-ից գործարկվելու է Լոռու մարզի Բազում համայնքի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքը, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
 
 
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Նոյյան տապան  -   Իրավունք