Արվել է հնարավորը երիտասարդ աղջկա կյանքը փրկելու համար. Բժիշկ-գինեկոլոգ (Տեսանյութ)


Արվել է հնարավորը երիտասարդ աղջկա կյանքը փրկելու համար. Բժիշկ-գինեկոլոգ (Տեսանյութ)

  • 19-10-2016 17:09:10   | Լոռու մարզ  |  Հասարակություն



Նախօրեին Վանաձորի ծննդատանը մահացած 32-ամյա կնոջ ծննդաբերությանը ներկա գտնված, բաժանմունքի վարիչի պաշտոնակատար, մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանը չի ցանկանում պատասխանել, թե արդյոք, ծննդկանը բժիշկների անփութության հետևանքով է մահացել:
 
Armlur.am-ի հետ զրույցում Շահվերդյանը փոխանցեց, որ կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել տղա երեխայի՝ 3 կգ 100 գրամ քաշով: «Կինը ընդունվել է սեպտեմբերի 26-ին Վանաձորի ծննդատուն: 21 օր մնացել է,: Դեպքի օրը՝ հոկտեմբերի 17-ին, կնոջը տեղափոխել ենք ծնարան, վիճակը բավականին լավ է եղել, նախապատրաստել ենք ծննդաբերության:
 
Ժամը 18:40-ին կինը ծննդաբերել է բնական ճանապարհով, ծնունդն ընդունել է հերթապահ բժիշկ Արսեն Բալայանը: Մինչ 20:45 րոպեն կնոջ վիճակը լավ էր, այնուհետ նշված ժամին վիճակը կտրուկ վատացել է, սկսել է արյունահոսություն ու ճնշման անկում, մասնագետներ են կանչվել, հետազոտություններ են իրականացվել:
 
Ժամը մինչ 22:40-ը կատարվել է արյան փոխներարկում, վիճակը կրկին վատացել է, գիտակցությունը կորցրեց, անգիտակից վիճակում տեղափոխել ենք վերակենդանացման բաժանմունք:
 
Ժամը 01:40-ին կնոջ մոտ արձանագրվել է կենսաբանական մահ»,-ասաց բժիշկ Շահվերդյանը, ով նշված օրը փոխարինել է բաժանմունքի վարիչին ու ծննդաբերությանը ներկա է գտնվել հերթապահ բժշկի պահանջ-խնդրանքով: Շահվերդյանի խոսքով՝ արվել է հնարավորը  երիտասարդ աղջկա կյանքը փրկելու համար, սակայն՝ ապարդյուն:
 
Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play