Վահան Մարտիրոսյան.«Չեմ բացառում, որ կփոխվի «Հյուսիս -հարավ» ծրագրի շինարարական աշխատանքներով զբաղվեղ ընկերությունը» (տեսանյութ)


Վահան Մարտիրոսյան.«Չեմ բացառում, որ կփոխվի «Հյուսիս -հարավ» ծրագրի շինարարական աշխատանքներով զբաղվեղ ընկերությունը» (տեսանյութ)

  • 20-10-2016 12:29:00   | Հայաստան  |  Տնտեսություն



 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 20-ին լրագրողներ հետ ճեպազրույցում անդրադառնալով «Հյուսիս -հարավ» ծրագրին տեղեկացրեց, որ հիմա իրենք գնահատում են եւ ծրագրի արդյունավետությունը եւ շինարարության արդյունավետությունը: 
 
   Նախարարն անդրադառնալով չարաշահումներին նշեց, որ իր կառավարման ընթացքում արվելու է ամեն ինչ, որ ոչ մի չարաշահում չլինի: Նա չբացառեց, այն հանգամանքը, որ հնարավոր է փոխվի ընկերությունը, որ կատարում է շինարարական աշխատանքները, ինչպես նաեւ ՊՈԱԿ-ի ղեկավարը: Ըստ նախարարի, միանգամից ինչ որ բաներ փոխելը սխալ կլինի:  Նա տեղեկացրեց, որ նախ գնահատվելու է արդյունավետությունը, որպեսզի հասկանանք` ինչ ենք շարունակելու և շարունակելու ենք արդյոք, թե ոչ: 
 
Մերի Հունանյան, «Նոյյան Տապան»
 
  Այլ մանրամասները «Նոյյան Տապան»-ի տեսանյութում  
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play