Քաղաքացիների ընդունելություններին մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը և այլ պատասխանատուներ


Քաղաքացիների ընդունելություններին մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը և այլ պատասխանատուներ

  • 20-10-2016 19:05:50   | Հայաստան  |  Հայտարարություններ

Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:  Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջաններում կազմակերպվող հերթական ընդունելությանը Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մասնակցել են նաև քաղաքապետի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը և իր տեղակալները, քաղաքապետի խորհրդականներն ու վարչությունների պետերը: 
 
 Բարձրացված հարցերի գերակշիռ մասին տրվել են  սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու կառույցներ: Հարկ է նշել, որ քաղաքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների` վարչական շրջաններում կազմակերպվող ընդունելություններին մասնակցությունը կլինի շարունակական:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ