Վիգեն Սարգսյանի համար «այդ տարածքները» հայրենիք չե՞ն և նա պատրա՞ստ է դրանք “վերադարձնել».ՀԽ (Տեսանյութ)


Վիգեն Սարգսյանի համար «այդ տարածքները» հայրենիք չե՞ն և նա պատրա՞ստ է դրանք “վերադարձնել».ՀԽ (Տեսանյութ)

  • 20-10-2016 19:10:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


 

Վերջերս՝ 2010 թ.-ի փետրվարի 12-ին, ՀՀ Պաշտպանության նախարար նշանակված Վիգեն Սարգսյանը, երբ հանդիսանում էր ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Վաշինգտոնի Ռազմավարական և Միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) կազմակերպած միջոցառման ժամանակ, պատասխանելով Ադրբեջանի դեսպանի հնչեցրած հարցին, հայտարարել է.
 
«Կարևորն այն է, որ ՀՀ նախագահը, ով նախկինում Պաշտպանության նախարար էր, բազմիցս հայտարարել է, որ ինքն այդ տարածքները չի դիտարկում որպես պատմական հայկական հողեր: Նա միշտ հայտարարել է, որ այդ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, երբ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման լուծում գտնվի»։

 

Մեջբերման հղումը՝ https://www.youtube.com/watch?v=fdRgqug-QYc

Ամբողջական միջոցառման հղումը՝ https://www.csis.org/events/prospects-armenia-turkey-normalization-view-yerevan

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Արցախի մեր հայրենակիցների իրավունքն է պաշտպանության նախարարի հանգամանքից ելնելով որպես Արցախի և նրա բնակչության անվտանգության երաշխավոր հանդես եկող Վիգեն Սարգսյանից պարզաբանում պահանջել, թէ նա ներկայումս համարու՞մ է, որ «այդ տարածքները» պատմական հայկական հողեր չեն և որ դրանք պետք է «վերադարձվեն» Ադրբեջանին:
 
Վիգեն Սարգսյանը պարտավոր է այդ պարզաբանումը կատարել, առավել ևս Արցախի շուրջ վերջին ամիսներին տեղի ունեցած զարգացումների ֆոնին: 
 
 
Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարություն: 
20.10.2016
 
 

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play