Թուրքերեն խոսող, հայերեն երգող երիտասարդը երաժշտության միջոցով փորձում է կապ հաստատել հայության 2 հատվածների միջև (Տեսագրություն)


Թուրքերեն խոսող, հայերեն երգող երիտասարդը երաժշտության միջոցով փորձում է կապ հաստատել հայության 2 հատվածների միջև (Տեսագրություն)

  • 21-10-2016 12:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Հոկտեմբերի 21–ին ժամը 12.00–ին «Նոյյան Տապան» Լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանում 1915 թ. բռնի իսլամացված հայերի թոռ երգիչ Ստեփան Իլհան Եփրեմյանի ու տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանի համատեղ ասուլիսը։
 
Թեման՝ «Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներում տիրող ներկայիս սոսկալի իրավիճակն ու այնտեղ ապրող մեր միլիոնավոր հայրենակիցների դժվարին կացությունը։
Վերջին տարիներին գնալով սաստկացող թուրք–քրդական կոնֆլիկտի պատճառով հայերի պատմա–մշակութային ժառանգության դեռևս շարունակվող ավիրման՝ հատկապես Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցու այժմյա անմխիթար վիճակի մասին լայնածավալ տեղեկատվություն։ Ի՞նչ է սպասում «Թուրքիայի Հանրապետության» քաղաքացի հանդիսացող՝ հատկապես Արևմտյան Հայաստան և Կիլիկիայում ապրող հայերին Էրդողանյան մենիշխանության ժամանակների Թուրքիայում ևւլն... ևլն...»։
 
 
Երգիչ Ստեփան Իլհան Եփրեմյանի մասին.
 
Օրերս հեռուստալրագրող Նաիրի Հոխիկյանի «Վերադարձի Ժամանակը» ֆիլմաշարի թվով վեցերորդի՝ «Արևը ցեխով չես ծածկի» վավերագրական ֆիլմի երևանյան շնորհանդեսին մասնակցելու նպատակով Արևմտյան Հայաստանից է ժամանել 1915 թ. բռնի իսլամացված հայերից երգիչ Ստեփան Իլհան Եփրեմյանը։ Նա ծնվել է 1979 թ. Արևմտյան Հայաստանի Ադիաման քաղաքի Քյախթա գյուղաքաղաքում 1915 թ. բռնի իսլամացված հայկական ընտանիքում։
Տարրական եւ միջնակարգ կրթությունն ստացել է իր ծննդավայրում։ Բարձրագույն ուսումը շարունակել է Տիգրանակերտի (Դիարբեքիր) համալսարանի մեքենաշինության ֆակուլտետում: 
Այժմ ապրում և աշխատում է հենց Դիարբեքիրում ու զբաղվում երաժշտությամբ: 
Մի քանի տարուց ի վեր իր հեղինակած «Արգիլված Սերենադ» անունով ծրագրով հանդես է գալիս երկրի տարբեր գավառներում, որտեղ ներկայացնում է հայկական երգարվեստի զանազան նմուշներ ուդի և կիթառի նվագակցությամբ:
 
Նրա կատարած երգերից մի փունջ՝
https://www.youtube.com/watch?v=-A9Jb96SUu8
https://www.youtube.com/watch?v=SY_tmTLZN58
https://www.youtube.com/watch?v=GdW1BdaVlPY
https://www.youtube.com/watch?v=qVxRuRriEYY
https://www.youtube.com/watch?v=C9i1CCjqaHw
https://www.youtube.com/watch?v=324VVzMlMzU
https://www.youtube.com/watch?v=rWhnaoTvSe8
 
Ասուլիսին ներկա լրատվամիջոցները
1.Շանթ TV
2.USA Armenia TV
3. NT.am
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ