Ստորագրվելու է համագործակցության նոր հուշագիր


Ստորագրվելու է համագործակցության նոր հուշագիր

  • 21-10-2016 17:04:37   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է  Իտալիայի  արտակարգ և լիազոր դեսպան  Ջովաննի Ռիչուլլիին: Ողջունելով դեսպանին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հայ-իտալական բարեկամական հարաբերությունները, որոնք դարերի պատմություն ունեն,  մեր երկրի համար կարևորվում են հատկապես` կրթամշակութային ոլորտում:
 
Այդ համատեքստում` Լևոն Մկրտչյանը կարևորել է համագործակցության զարգացմանն ու խորացմանն  ուղղված գործնական քայլերի իրականացումը: 
Հանդիպման ընթացքում հիմնականում զրույցը  ծավալվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Իտալիայի Հանրապետության կրթության, համալսարանների և հետազոտությունների նախարարության միջև կրթության և գիտության ոլորտում առաջիկա շաբաթվա ընթացքում կնքվելիք համագործակցության հուշագրի ստորագրումը: Հուշագրի համաձայն` նախատեսվում է  միջնակարգ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության, ինչպես նաև հետազոտական հաստատությունների միջև ուղիղ կապերի հաստատում և  զարգացում, ուսանողների, հետազոտողների փոխանակումներ` միմյանց կրթական և գիտական փորձառության փոխճանաչում: Հուշագիրը կնպաստի  հետազոտողների և պրոֆեսորների միջև փորձի և հմտությունների փոխանակմանը, կօժանդակի դասընթացների, համատեղ սեմինարների, գիտաժողովների  կազմակերպմանը, կխթանի համատեղ նախագծերի մշակմանն ու իրականացմանը: 
Շնորհակալություն հայտնելով կրթության ոլորտում առկա համագործակցության  առնչությամբ` դեսպան Ջովաննի Ռիչուլլին հույս է հայտնել, որ այդ հուշագրի ստորագրումը նոր թափ կհաղորդի գիտակրթական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play