Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցները նիստերի ավարտից հետո մեկնելու են առաջնագիծ


Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցները նիստերի ավարտից հետո մեկնելու են առաջնագիծ

  • 23-10-2016 10:59:35   | Հայաստան  |  Հասարակություն

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր իր աշխատանքն է շարունակում Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը։ Մասնակից լրագրողների ուշադրության կենտրոնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործընթացում  Հայկական սփյուռքի զորակցության և Հայաստանի ու Արցախի հանրապետությունների պաշտպանության համակարգի հետ կապված խնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ներում թեմաները։ 
 
Համաժողովի 5-րդ նիստի նիստավարներն են Լիբանանի <<Ազդակ>> օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գնտահարյանը, Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելանը,  <<Արաքս>> շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։ 
Վերոնշյալ թեմայի շրջանակներում զեկույցներով հանդես եկան ԱՄՆ-ի սփյուռքահայ  ներկայացուցիչ, լրագրող Արմեն Հարեյանը, <<Արցախպրեսս>> լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանը, Լիբանանում գործող <<Խոսնակ>> ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, Արցախի հանրային հեռուստատեսության խորհրդի անդամ Արա Վանյանը, <<Արմինյն միրոր սփեքթեյթոր>> շաբաթաթերթի թղթակից Պայծիկ Գալաջյանը։ 
Զեկույցներից հետո լրագրողները մեկնելու են առաջնագիծ տեղում ծանոթանալու սահմանը պահպանող զինվորների առօրյային, շփվել նրանց հետ ու հարցազրույցներ իրականացնել։ 
Արցախում շարունակվող համաժողովին ներկա են նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Արցախի Հանրապետության Մշակույթի նախարար Նարինե Աղբալյանը։ 
Երեկոյան Լրագրողների 8-րդ համահայկական ժողովի մասնակիցները ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ միասին մասնակցելու են հանդիսավոր ընթրիքի։ 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play