Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 240 կրակոց. ԼՂՀ ՊՆ


Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 240 կրակոց. ԼՂՀ ՊՆ

  • 26-10-2016 14:16:37   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 15 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 240 կրակոց:
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն