Շինարարության ժամանակ փլուզում է եղել. ինչպե՞ս ենք երեխաներին հանգիստ ուղարկելու մանկապարտեզ


Շինարարության ժամանակ փլուզում է եղել. ինչպե՞ս ենք երեխաներին հանգիստ ուղարկելու մանկապարտեզ

  • 26-10-2016 14:53:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Առավոտ».Ավան վարչական համայնքի Ծարավ Աղբյուր փողոցում կառուցվող ուսումնամարզական համալիրի շինարարության ընթացքում բնակիչներն ինչ-որ թերություններ են նկատել:
 
Այս համալիրը կառուցում է «Գազպրոմ Արմենիան», համալիրում նախատեսվում է նաեւ մանկապարտեզ կառուցել: Այս հասցեի բնակիչներից ոմանք ահազանգում են՝ շինարարության ժամանակ փլուզում է եղել: «Առավոտի» հետ զրույցում բնակիչներն անհանգստացած ասացին. «Եթե այսպես են շինարարություն կատարում, որ կառուցման ընթացքում «արմատուրաները» փլվում են, ապա մենք ինչպե՞ս ենք վստահելու շենքի ամրությանը, ինչպե՞ս ենք մեր երեխաներին հանգիստ ուղարկելու մանկապարտեզ: Արդեն վախենալու է»:
 
Այս առնչությամբ «Գազպրոմ Արմենիայից» բնակիչներին հանգստացնում են եւ պնդում՝ մտահոգվելու եւ անհանգստանալու կարիք չկա, ոչ մի փլուզում էլ չի եղել: Բնակիչների ահազանգի վերաբերյալ ընկերությունից «Առավոտին» ասացին. «Շինարարները կոնստրուկցիայի մեջ սխալ են նկատել, այդ ամրանները հատուկ հանվել են, որպեսզի թաց բետոնը թափվի, ապա նորից կառուցվի: Որեւէ փլուզում չի եղել: «Գազպրոմ Արմենիան» շատ ուշադիր, պահանջկոտ եւ բծախնդիր է այս շինարարության նկատմամբ: Ամրանները հանվել են մեր իմացությամբ եւ շինկազմակերպության նախաձեռնությամբ: Շատ ամուր շենք է կառուցվելու, թող բնակիչները չանհանգստանան»:
 
 
  
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը