Չեղարկվել է Արթուր Աբրահամ-Մարտին Մյուրեյ մենամարտը


Չեղարկվել է Արթուր Աբրահամ-Մարտին Մյուրեյ մենամարտը

  • 26-10-2016 15:32:27   | Գերմանիա  |  Սպորտ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել եմ` հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը պատրաստվում էր գալիք մենամարտին, որը նախանշված էր նոյեմբերի 12-ին Մոնտե Կառլոյում: Մրցակիցը բրիտանացի Մարտին Մյուրեյն էր, ում հետ մեր հայրենակիցն արդեն մեկ անգամ մենամարտել է: Աբրահամի եւ Մյուրեյի միջեւ առաջին մենամարտը տեղի է ունեցել 2015-ի նոյեմբերին եւ ավարտվել է Արթուրի հաղթանակով:
 
Հայտնում եմ, որ նոյեմբերի 12-ի մանամարտը չեղարկվել է, քանի որ մարզումների ընթացքում` սփարինգ մենամարտի ժամանակ, Արթուր Աբրահամը վնասել է արմունկը: Մեր հայրենակիցը երեք շաբաթ պետք է դադարեցնի մարզումները: 
 
Թե երբ կկայանա Արթուր Աբրահամի գալիք մենամարտը և ով կլինի մրցակիցը, դեռ որոշված չէ: 
 
Հարգանքով` Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյան 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play