Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը


Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

  • 26-10-2016 15:55:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 26-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի ավագանին որոշել է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Փ.Բուզանդի փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող վարչական շենքում, անհատույց օգտագործման իրավունքով, մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը տարածք տրամադրել «ՎԷՄ» կրթամշակութային հիմնադրամին: 
 
Որոշման նախագիծը ներկայացնող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը նշել է, որ «ՎԷՄ»  կրթամշակութային  հիմնադրամի  հիմնական  նպատակը  ազգային,  հոգևոր  և մշակութային  ժառանգության  լուսաբանումն է,  ինչպես նաև դրա տարածումը և արդիականացումը: Նաև նշվել է, որ հիմնադրամի կողմից իրականացվում են կրթական տարաբնույթ ծրագրեր, մանկատներին, ծերանոցներին,  սոցիալապես անապահով և խնամքի կարիք ունեցող անհատներին օգնության տրամադրում  և աջակցում։
Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ, հաշվի առնելով շախմատի բարերար ազդեցությունը երեխաների մտքի ճկունության զարգացման հարցում, ինչպես նաև կարևորելով շախմատի դպրոցների անհրաժեշտությունը՝ անժամկետ և անհատույց  օգտագործման իրավունքով տարածքներ է տրամադրվել «Երևանի Կենտրոնի շախմատի  մանկապատանեկան  մարզադպրոց» և «Երևանի Մալաթիա-Սեբաստիա շախմատի մանկապատանեկան  մարզադպրոց» ՀՈԱԿ-ներին: Նիստի օրակարգում ներառված մյուս հարցերը ևս արժանացել են ավագանու հավանությանը: 
Ավագանու հերթական նիստին հաջորդել է հարց ու պատասխանը, որի շրջանակում Երևանի քաղաքապետը, վարչական շրջանների ղեկավարներն ու աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են ավագանու անդամների հարցերին:
Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի ս.թ. նոյեմբերի 29-ին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն