Քեմբրիջի Լինքոլն համալսարանի պատվոգիր՝ 33 թաղամասի քաղաքաշինական ծրագրի համար


Քեմբրիջի Լինքոլն համալսարանի պատվոգիր՝ 33 թաղամասի քաղաքաշինական ծրագրի համար

  • 26-10-2016 15:56:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ, ճարտարապետ Արտավազդ Թարխանյանը սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 21-ը Թայվանում մասնակցել է Քեմբրիջի Լինքոլն հողային քաղաքականության համալսարանի (http://www.lincolninst.edu/) կազմակերպած վերապատրաստման դասընթացներին: Համալսարանը, որն աշխարհում հայտնի է քաղաքաշինական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված խորհրդատվական, տեխնիկական և տնտեսական աջակցության ծրագրերի իրականացմամբ, այս տարի Թայվանում կազմակերպած իր հերթական՝ 131-րդ վերապատրաստման դասընթացին հրավիրել էր քաղաքաշինության ոլորտի՝ ենթակառուցվածքներով զբաղվող շուրջ 60 մասնագետների՝ աշխարհի տարբեր երկրներից: 
 
Արտավազդ Թարխանյանը Թայվանից ձեռնունայն չի վերադարձել՝ պատվոգրի արժանանալով Ներկայացված լավագույն աշխատանքի համար անվանակարգում: Այս համատեքստում Հայաստանի քաղաքաշինության ոլորտում իրականացված կամ իրականացվող նախագիծ որպես նա ներկայացրել է Երևանի 33 թաղամասի՝ ժամանակակից և արդյունավետ լուծումներով հագեցած քաղաքաշինական ծրագիրը (կառուցապատման նախագծի հեղինակ՝ Ն. Սարգսյան): 
 
 
 
 
Ըստ նրա՝ Ներկայացված նյութը, կիրառված մոտեցումները, որոնք ի սկզբանե ներդրվել էին այդ նախագծի մեջ շատ բարձր գնահատվեցին, ի հավելումն, ներկայացման ձևաչափը, որը նույնպես շատ կարևոր էր:
Ա. Թարխանյանի ներկայացմամբ՝ մասնակիցների համար դասախոսություններ են կարդացել քաղաքաշինության բնագավառի աշխարհում հայտնի լավագույն մասնագետները՝ հռչակ ունեցող պրոֆեսորներ և ակադեմիկոսներ, որոնք ամեն տարի բարձր վարձատրությամբ հրավիրվում են Լինքոլն հողային համալսարանի կողմից, որ իրենց գիտելիքներն ու փորձը կիսեն քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչների հետ՝ այդ կերպ փորձելով աշխարհում քաղաքաշինության բնագավառի վերաբերյալ մթնոլորտ ձևավորել: 
Լինքոլն համալսարանը քաղաքաշինության բնագավառում արդյունավետ կառավարման, առկա հնարավորությունների ճշգրիտ հաշվարկման, տարբեր ծրագրերին հատկանշական գործիքակազմի օգտագործման շուկայում առկա մեխանիզմներին և մոտեցումներին է ծանոթացնում մասնակիցներին՝ բացառիկ հնարավորություն տալով մեծ ծրագրեր իրականացնելու:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play