Նախարար Վահան Մարտիրոսյանը ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին


Նախարար Վահան Մարտիրոսյանը ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին

  • 26-10-2016 16:03:25   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 26-ին ընդունեց Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
 
Ողջունելով դեսպանին՝ Վ. Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանի և Բելառուսի միջև հատկապես տրանսպորտի ոլորտում կա համագործակցության հարուստ փորձ և համոզմունք հայտնեց, որ հետագա աշխատանքները ևս արդյունավետ կլինեն։
 
Անդրադառնալով ՏՏ ոլորտի զարգացման հնարավորություններին՝ նախարարն առաջարկեց քայլեր ձեռնարկել այս ոլորտում երկու երկրների միջև համատեղ իրականացվող ծրագրերն ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ։
 
Իգոր Նազարուկը, շնորհավորելով Վ. Մարտիրոսյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև առկա սերտ համագործակցությունն առաջիկայում էլ ավելի կամրապնդվի:
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանից Բելառուս և հակառակ ուղղությամբ իրականացվող բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների, ճանապարհաշինության, կապի և հեռահաղորդակցության ոլորտներին առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Տնտեսություն