Հաշմանդամ միայնակ մայրը դիմել է մեր օգնությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հաշմանդամ միայնակ մայրը դիմել է մեր օգնությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 27-10-2016 12:03:03   | Հայաստան  |  Հասարակություն



 
1974 թվականին Սպիտակի շրջանի Շիրակամուտ (Նալբանդ)  գյուղում  ծնված Նելան Չարչյանը երկրաշարժի արհավիրքից փրկվածներից է: Չնայած այն բոլոր վերականգնողական բուժումներին ու վիրահատություններին, աղջիկը գամվեց հաշմանդամի սայլակին:
 
Դեռ երկրաշարժից հետո, գերմանացի բարերարների կողմից աղջկան նվիրվեց գերմանական տնակ, սակայն նա անընդհատ գտնվում էր Կարմիր խաչում՝ նախատեսված բուժումներն ստանալու համար: Հետո անցավ աշխատանքի ԱԻՆ-ում, որպես 911 ծառայության օպերատոր և տեղափոխվեց Երևան: Կյանքը կարծես նրան գեղեցիկ անակնկալներ էր պատրաստել՝ հանդիպում է իր սիրուն, ունենում են փոքրիկ՝ Նարեկին, ով արդեն երկու տարեկան է, սակայն կրկին հարված՝ փոքրիկի հայրը նրանց լքում է, և Նելանը փոքրիկի հետ հաշմանդամի սայլակին գամված, վարձով բնակարանում մնում է միայնակ: Նորածին փոքրիկ, ընդամենը 130 000 դրամ աշխատավարձ, վարձու բնակարան 80 000 դրամ վարձաչափով, սակայն մայրացած աղջկան ոչինչ չի ընկճում, նրան մասամբ օգնում են թոշակառու ծնողները և կարողանում է հաղթահարել դժվարությունները:
Կրկին հերթական հարված՝ հայրենի գյուղի նախկին գյուղապետ Պապոյանը, ով արդեն մահացել է, Նելանի սեփականություն համարվող տնակը տրամադրում է համագյուղացիներից Աշոտ Կյուրեղյանին, իբրև ժամանակավոր կացարան, սակայն վերջինս յուրացնելով աղջկա սեփականությունը, ինքն ունենալով իրենը, չի ցանկանում վերադարձնել  տիրոջը: Նելանը մնալով անելանելի վիճակում դիմում է օրինապահ մարմիններին և հայրենակիցների աջակցությանը: Ովքեր ցանկանում են աջակցել այսքան դժվարությունների միջով անցած աղջկան, կարող են դրամական ներդրումներ կատարել ՎՏԲ Հայաստան բանկում բացված հաշվեհամարներին՝
16046046880600 ՀՀ դրամ;
16046046880601 ԱՄՆ դոլար;
16046046880602 ԵՎՐՈ;
16046046880603 ՌԴ ռուբլի;
SWIFT:ARMJAM22
Նելան Չարչյանն ապրում է Դավիթաշեն գյուղի 8-րդ փողոցի 17 տանը: Նրա հեռախոսահամարն է՝ +37494 032 009:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն