65-ամյա կինը մահացել է թատրոնի շենքում. կատարվում է քննություն


65-ամյա կինը մահացել է թատրոնի շենքում. կատարվում է քննություն

  • 27-10-2016 13:07:57   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն` 1951թ. ծնված Ա.Մուշեղյանի մահվան հանգամանքները պարզելու համար:
 
Նախնական տվյալներով` 2016թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան 7 հասցեում գործող «Ստանիսլավսկու» անվան թատրոնում սայթաքել և բեմի վրա ընկնելով` մահացել է 1951թ.-ին ծնված Աստղիկ Մուշեղյանը:
 
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են  անհրաժեշտ գործողություններ` կնոջ մահվան պատճառը պարզելու համար:
 
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:
 
Համապատասխան հարցումներ են ուղարկվել Նարկոլոգիական և Հոգեբուժական կլինիկաներ, հանձնարարություն է տրվել ոստիկանության Կենտրոնական բաժնին՝ պարզելու դեպքի իրական հանգամանքները:
 
Նոյյան տապան  -   Իրավունք