Կլոր սեղան-քննարկում՝ մշակութային արժեքների պահպանության հիմնախնդիրների շուրջ


Կլոր սեղան-քննարկում՝ մշակութային արժեքների պահպանության հիմնախնդիրների շուրջ

  • 27-10-2016 16:52:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների շրջանակում Մոսկվայի տանը կազմակերպվել է «Մշակութային ժառանգության արժեքների պետական պահպանության մեխանիզմներրը» խորագրով կլոր սեղան: 
 
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի  համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, Մոսկվայի քաղաքապետարանի, ինչպես նաև պատմամշակութային արժեքների պահպանմամբ և վերականգնմամբ զբաղվող մոսկովյան կառույցների ներկայացուցիչներ: 
Քննարկման ընթացքում ներկայացվել են մշակութային արժեքների պահպանության հիմնախնդիրներն ու մեխանիզմները: Ռուսական կողմը ներկայացրել է Մոսկվայում վերջին տարիներին պատմամշակութային արժեք ներկայացնող տարբեր շինությունների վերականգնողական աշխատանքները, դրանց ընթացքն ու արդյունքները: Ներկայացվել են նաև խնդրով զբաղվող տարբեր կառույցների հետ փոխգործակցության մեխանիզմները:
Կողմերը հույս են հայտնել, որ կլոր սեղան-քննարկումը լավ հիմք կհանդիսանա հետագա համագործակցության՝ այդ թվում փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման համար:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play