«Թվային դարաշրջանի դպրոց» ծրագրի մեկնարկը Երևանի «Արգենտինյան Հանրապետություն »դպրոցում


«Թվային դարաշրջանի դպրոց» ծրագրի մեկնարկը Երևանի «Արգենտինյան Հանրապետություն »դպրոցում

  • 27-10-2016 17:02:12   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 Այսօր Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» դպրոցում մեկնարկեց «Թվային դարաշրջանի դպրոց» ծրագիրը:
 
Ծրագիրն իրականացվում է Մայքրոսոֆթի  հայաստանյան գրասենյակի,  Հայաստանում Արգենտինայի դեսպանատան, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության և «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության համագորակցությամբ: 
 «Թվային դարաշրջանի դպրոց» ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի դպրոցներում ներդնել ամենաարդիական տեխնոլոգիաները, ստեղծել արդյունավետ և ժամանակակից միջավայր, որտեղ համապատասխան գործիքների միջոցով կստեղծվի թիմային համագործակցություն դպրոցների միջև։ Մինչև ծրագրի մեկնարկը նախատեսվում է բոլոր ուսուցիչների և աշակերտների նախապատրաստում։ 
Այսօր թվային տեխնոլոգիաները փոփոխել են ուսուցման դասական մոդելը։ Նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս աշակերտների մոտ զարգացնել արդի գիտելիքներ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ հաղորդակցության, համագործակցության, խնդիրների լուծման, համընդհանուր իրազեկման ուղղություններով։ 
Ծրագրի շրջանակներում բոլոր 5-րդ և 6-րդ դասարանցիները կստանան Windows 10 օպերացիոն համակարգով երկուսը մեկում թաբլետ սարքեր (2:1 tablets)` արդեն տեղադրված  Office 365, Classroom Mix և  Minecraft ծրագրերով։ 
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս» կորպորացիայի (ԹՍԴ) հիմնադիր Վահան Չակարյանը, Մայքրոսոֆթ կորպորացիայի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կրթական գծով տնօրեն Քրիստոդոլոս Փափաֆոթիսը, Մայքրոսոֆթ Հայաստան գրասենյանի տնօրեն Լիանա Կորկոտյանը, և այլ բարձրաստիճան հյուրեր։ 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ