Ոսկեգործների համաշխարհային համադաշնության նախագահը հայկական ոսկերչության ոլորտի զարգացման մեծ հեռանկար է տեսնում.­«Արմենպրես»


Ոսկեգործների համաշխարհային համադաշնության նախագահը հայկական ոսկերչության ոլորտի զարգացման մեծ հեռանկար է տեսնում.­«Արմենպրես»

  • 27-10-2016 17:44:24   | Հայաստան  |  Կազմակերպություններ

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոսկեգործների համաշխարհային համադաշնության նախագահ Գայետանո Կավալիերին կարծում է, որ հոկտեմբերի 26­28­ ը Հայաստանում անցկացվող Ոսկեգործների համաշխարհային համադաշնության` CIBJO­ի հերթական համագումարը կրում է մի քանի կարեւոր էլեմենտներ գիտական, տեխնիկական եւ քաղաքական առումով:

«Դա ակնհայտորեն կերեւա հետագա տարիներին: Ոսկեգործների համաշխարհային համադաշնության եւ Հայ ոսկերիչների միության հարաբերությունները շատ սերտ են, եւ սա կարեւոր է մեզ համար, քանի որ հայ ոսկերիչների հմտություններն այնքան բարձր մակարդակի են, որ նույնիսկ այլ արտասահմանյան ընկերություններից առաջարկներ ենք ստանում: Նրանք ցանկանում են իրենց մոտ աշխատանքի վերցնել հայ ոսկերիչների: Մենք հենց այդ հարցն ենք քննարկելու, որպեսզի տեսնենք, թե դա կազմակերպելու ինչ հնարավորություններ կան, որպեսզի հայ ոսկերիչները մեկնեն արտերկիր եւ այնտեղ իրենց որակը տարածեն»,­«Արմենպրես»­ի հետ զրույցում ասաց համադաշնության նախագահը: Նա նաեւ հատկանշական է համարում այն, որ հայ ոսկերիչները սփռված են աշխարհով մեկ, ինչը ոսկերիչներին հնարավորություն է տալիս նաեւ համեմատելով հմտությունները բարելավել իրենց արտադրությունը: «Ես կարծում եմ, որ, սկսելով նման որակային մակարդակից, այս ոլորտում աճելու մեծ հավանականություն կա: Եվ շատ լավ է, որ հայ ոսկերիչները սփռված են նաեւ աշխարհով մեկ՝ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ եւ այլն»,­ եզրափակեց Գայետանո Կավալիերին: 

 

 

Նոյյան տապան  -   Կազմակերպություններ