ՀՀ­ն ու ՌԴ­ն սկսել են մարտական տանկերի արդիականացման լայնածավալ ծրագիր


ՀՀ­ն ու ՌԴ­ն սկսել են մարտական տանկերի արդիականացման լայնածավալ ծրագիր

  • 27-10-2016 17:46:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանն ու Ռուսաստանը սկսել են լայնածավալ ծրագիր` ուղղված հիմնական մարտական տանկերի (T­72) արդիականացմանը:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով «izvestia.ru»­ն: Տանկերը կարդիականացվեն` հասցնելով «Т­72Б4»­ի մակարդակի, որով ելույթ են ունեցել «Տանկային բիաթլոն»­ի մասնակից թիմերը: Ուշագրավ է, որ ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսել էր տանկերի արդիականացման պայմանագիր կնքել լեհական «Bumar Łabędy» ընկերության հետ: Ինչպես տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, տանկերի արդիականացման գործընթացն արդեն սկսվել է: Նրա խոսքով՝ արդիականացվող տանկերի թվի և աշխատանքների ժամկետների մասին տեղեկությունները դեռ հստակ չեն: «Իզվեստիա»­ի աղբյուրը տեղեկացրել է, որ խոսքը մի քանի տասնյակ միավոր տանկերի մասին է: 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play