Տիգրան Վ. Մարտիրոսյանը՝ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն. Բելառուս ծանրորդը որակազրկվել է


Տիգրան Վ. Մարտիրոսյանը՝ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն. Բելառուս ծանրորդը որակազրկվել է

  • 27-10-2016 19:19:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Միջազգային օլիմպիական կոմիտեն որակազրկել է բելառուս ծանրորդ Անդրեյ Ռիբակովին:
 
2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակրի դոպինգ թեստը վերստուգվել է և հայտնաբերվել է մարզիկի կողմից արգելված խթանիչներ օգտագործելու փաստը:
 
Պեկինի օլիմպիական խաղերում Ռիբակովի հետ միասին 85 կգ քաշային կարգում հանդես էր եկել նաև Տիգրան Վ. Մարտիրոսյանը, ով նվաճել էր բրոնզե մեդալ,սակայն այս դեպքից հետո, հայ ծանրորդը պաշտոնապես դառնալու է օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: ՄՕԿ-ը Ռիբակովից հետ է պահանջել օլիմպիական խաղերի արծաթե մեդալը և հավաստագիրը:
 
Հատկանշական է, որ մինչև այժմ Ռիբակովին է պատկանում 85 կգ քաշային կարգի պոկում վարժության աշխարհի ռեկորդը (187 կգ), որը բելառուս մարզիկը գրանցել է 2007 թվականի աշխարհի առաջնության ժամանակ:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play