Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ


Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ

  • 27-10-2016 19:42:58   | Արարատի մարզ  |  Իրավունք

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։
 
Նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 01-ի սահմաններում, Արարատ քաղաքի բնակիչ, ժամկետային զինծառայող, 19-ամյա Դավիթ Վարդանյանի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, Արարատ քաղաքում երթևեկելիս, դուրս է եկել  ճանապարհի երթևեկելի մասից, բախվել էլեկտրասյանը, այնուհետև՝ հաստաբուն ծառին, ինչի հետևանքով Դ.Վարդանյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։
 
Ավտոմեքենայի երեք ուղեւորները՝  1996թ. ծնված Ֆիլիպ Մկրտչյանը, 1995թ. ծնված Ալբերտ Գևորգյանը և անչափահաս՝ 2002թ. ծնված Տ.Գալստյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատ քաղաքի հիվանդանոց: Նույն օրը Ֆ.Մկրտչյանը տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» հիվանդանոց:
 
Դեպքի առթիվ Արարատի քննչական բաժնումհարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
 
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: Վթարից տուժած երեք անձինք չեն հարցաքննվել. Նրանց առողջական վիճակը թույլ չի տվել մասնակցել քննչական որեւէ գործողություն։ 
 
Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու համար։
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play