Ժնևում ամփոփվել են «Մանկանը բարեկամ հիվանդանոց» նախաձեռնության արդյունքները


Ժնևում ամփոփվել են «Մանկանը բարեկամ հիվանդանոց» նախաձեռնության արդյունքները

  • 27-10-2016 19:54:32   | Շվեյցարիա  |  Հասարակություն

Առողջապահության Համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից Ժնևում կազմակերպած համաժողովը նվիրված էր «Մանկանը բարեկամ հիվանդանոց» նախաձեռնության 25-ամյակին, ձեռքբերումներին, քաղված դասերին և հետագա անելիքներին։
 
 Աշխարհի ավելի քան 100 երկրի 300 պատվիրակների և փորձագետների համար դա եզակի հնարավորություն էր ծանոթանալու երեխաների առողջությանը և բարեկեցությանն ուղղված առկա զարգացումներին։ Մասնավորապես, կարևորվել են, թե ինչ արդյունքներ են գրանցվել կրծքով կերակրման խրախուսմանը և արհեստական կաթնախառնուրդների մարկետինգի սահմանափակմանն ուղղված միջազգային օրենսգրքի կիրարկման շնորհիվ։
Խմբային թեմատիկ քննարկումների միջոցով մասնակիցները ներկայացրել են իրենց երկրներում առկա իրավիճակը, հաջողությունները և մարտահրավերները։ Նշենք, որ ԱՊՀ երկրների շարքում մեր երկիրն առանձնացել է այս ոլորտում գրանցած հաջողություններով։ Հայաստանն աշխարհի 31 այն երկրներից մեկն է, որն ընդունել է օրենք, որում ամբողջությամբ արտացոլված են  միջազգային օրենսգրքի դրույթները։ 
Մեր երկրում արձանագրված արդյունքները համաժողովում ներկայացրել են ՀՀ ԱՆ աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներ Լիանա Հովակիմյանն ու Միհրան Հակոբյանը։  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play