Տեղեկատվական տեխնոլոգիաների և մշակույթի համագործակցության հեռանկարները


Տեղեկատվական տեխնոլոգիաների և մշակույթի համագործակցության հեռանկարները

  • 28-10-2016 16:27:58   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները հանդիպեցին  ՀՀ մշակույթի  նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի հետ, ով կիսվեց Հայաստանի մշակույթի ոլորտը բարելավելուն ուղղված իր նորարարական մոտեցումներով և ծրագրերով։
 
Կարևորելով  մշակույթի ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների դերը՝ կողմերը քննարկեցին միության անդամներին որպես ոլորտի փորձագետներ ներգրավելու հնարավորությունը: Ընդգրկվելով տարբեր հանձնաժողովներում և մասնագիտական խորհուրդներում միությունը հնարավորություն կունենա աջակցել նոր ծրագրերի իրականացմանը։
Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց համաձայնություն ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որը նախադրյալներ կստեղծի համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված գործնական քայլերի իրականացման համար:
 
Հիշեցնենք, որ ՏՀՏ գործատուների միությունը արդեն իսկ ստորագրել է փոխըմռնման հուշագիր ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ։ Միության անդամ կազմակերպությունների և ՀՀ կրթության և գիտության նախարարության համատեղ ջանքերի շնորհիվ մի շարք ավագ դպրոցներում իրականացվում է ՏՀՏ առարկաների խորացված դասավանդման ծրագիր։
 
Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ