Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է պայմանագրային զինծառայող. կատարվում է քննություն


Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է պայմանագրային զինծառայող. կատարվում է քննություն

  • 31-10-2016 15:06:31   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ  կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները։
 
Նախնական տվյալներով՝ 30.10.2016թ.՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանում տեղակայված մարտական դիրքում կտրուկ վատացել է մարտական հերթապահության նշանակված պայմանագրային զինծառայող, 1987թ. ծնված Դերենիկ Արտակի Խալխալյանի ինքնազգացողությունը:
 
Նոյեմբերյանի ԲԿ տեղափոխվելու ճանապարհին Դ.Խալխալյանը մահացել է: Բժշկական նախնական հետազոտության համաձայն՝ զինծառայողի մոտ արձանագրվել է սրտի կանգ:
 
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Դ.Խալխալյանի մահվան հանգամանքները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play