Թեհրանը հերքել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հայտարարություններն այն մասին, թե զենք է մատակարարում Եմենին


Թեհրանը հերքել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հայտարարություններն այն մասին, թե զենք է մատակարարում Եմենին

  • 31-10-2016 16:23:41   | Իրան  |  Միջազգային

Իրանը հերքել է իր հասցեին հնչած մեղադրանքներն այն մասին, թե զենք է մատակարարում Եմենին: tass.ru-ի փոխանցմամբ` իրանական արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Գասեմը հաղորդել է, որ նման սուտ հայտարարություններն արվում են այն ժամանակ, երբ Եմենի անպաշտպան քաղաքացիական բնակչության, դպրոցների և հիվանդանոցների վրա ընկնում են ամերիկյան արտադրության ռումբեր և հրթիռներ: 
 
«Աշխարհն ականատես է դառնում Եմենի ժողովրդի վրա երկնքից թափվող սարսափելի ռազմական և բարբարոս հարձակումներին»,- ընդգծել է դիվանագետը: 
Վերջինիս կողմից արված վերոնշյալ արտահայտությունները դարձել են նախորդ շաբաթ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի հրամանատար, փոխծովակալ Քեվին Դոնեգանի արած հայտարարությունների պատասխանը, որոնցում նա պնդել էր, թե Իրանն ակտիվորեն զենք է մատակարարում եմենցի հուսիթ-ապստամբներին: 
Ամերիկացի զինծառայողի խոսքերով` վերջին տարվա ընթացքում Եմենի ափերի մոտ առևանգվել է առնվազն հինգ նավ` բեռնված իրանական զենքով: Վերջին շրջանում իսլամական պետությունը պարբերաբար հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները: Միաժամանակ Թեհրանը կոչ է անում կանգնեցնել Եմենի նկատմամբ սաուդյան կոալիցիայի ագրեսիան: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային