Ռուսաստանն ի վիճակի չէ Ադրբեջանի համար լուծել Ղարաբաղի խնդիրը. Քաղաքագետ


Ռուսաստանն ի վիճակի չէ Ադրբեջանի համար լուծել Ղարաբաղի խնդիրը. Քաղաքագետ

  • 31-10-2016 18:20:05   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսական արտաքին քաղաքականության մեջ նկատվում է երկու ռազմավարական գիծ. ԱՄՆ-ի հետ սերտ հարաբերությունը բրուտալ գործընթացների խնդիրներով եւ ԱՄՆ-ի հետ դիմակայությունը տարածաշրջաններում:
 
Ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների կողքին, համենայնդեպս Կենտրոնական Ասիայի խնդիրներով, շարունակվում է պայքարը նաեւ այդ տարածաշրջանի, ինչպես նաեւ Կովկասի եւ Ուկրաինայի համար: Հենց այստեղ էլ նկատվում են նաեւ Հայաստանի ռազմավարական շահերը (կան նաեւ նման շահեր):
 
Ամերիկացիների ու առավել եւս եվրոպացիների հարցում այստեղ ամեն ինչ կարգին է: ԱՄՆ-ն ու Եվրոպան գործնականում հրաժարվել են ղարաբաղյան հարցով Հայաստանի դեմ քաղաքական որեւէ լուրջ ճնշումներից: Էներգետիկ ընկերությունները պարզել են, որ ղարաբաղյան հակամարտությունը սպառնալիք չէ իրենց հաղորդակցություններին եւ նախագծերին, ընդհակառակը՝ ԼՂՀ-ն Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարեւորագույն տարր է:
 
Արեւմուտքում պարզել են, որ ղարաբաղյան խնդիրը հնարավոր չէ լուծել ոչ մի համակարգում: ԱՄՆ-ի ու Արեւմուտքի համար լավագույն տարբերակը խնդրի կոնսերվացումն է:
 
ԱՄՆ-ին ընդհանրապես չի հետաքրքրում հայ-ադրբեջանական հարաբերությունը: Ամերիկացիներին որոշակի հետաքրքրում է հայ-թուրքական հարաբերությունը որպես տարածաշրջանում առանցքային խնդիր: ԱՄՆ-ն Հայաստանը «պահեստավորել» է մոտ հեռանարի համար, երբ կաճի Թուրքիայի «ինքնավարությունը»:
 
Մեր տարածաշրջանում ԱՄՆ արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդիրը Ռուսաստանի հետ անմիջական դիմակայության չեզոքացումն է: Խոսքը Թուրքիա-Իրան-Ռուսաստան եռանկյունում դիմակայության մակարդակի իջեցման մասին է: ԱՄՆ-ն կցանկանար վեր կանգնել երեք «կայսրությունների» կռվից ու աջակցել առավել խոցելի երկրին, ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար: Սակայն այս գաղափարն արդեն անցյալում է, թեեւ գոյություն ուներ առնվազն 20 տարի:
 
Այս համատեքստում հետաքրքիր է հայ-ռուսական հարաբերության ապագան եւ ռուս-ադրբեջանական հարաբերության նորմալացման էությունը: Ռուսաստանը մշտապես փորձում է ի ցույց չդնել իր պարտավորեցնող հարաբերությունները Հայաստանի հետ, եւ նույնիսկ վերջերս ստորագրված «նոր» պայմանագիրը Ռուսաստանը փորձում է ներկայացնել որպես շարքային ինչ որ փաստաթուղթ:
 
Մոսկվայում անկասկած հասկանում են, որ Հայաստանի «ծրագիրը» կատարվել է, եւ հիմա հարկ է ինչ-որ կերպ կարգավորել հարաբերությունները Վրաստանի ու Ադրբեջանի հետ:
 
Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ ձեւավորվել են ռազմավարական գործընկերության հարաբերություններ, որոնք չեն տեղավորվում միջպետական հարաբերությունների շրջանակներում: Երկու պետութունները բռնել են կոնֆեդերացիայի ստեղծման կուրս: Գլխավորը, որ հասկացել են Ադրբեջանի ու Ռուսաստանի քաղաքական էլիտաները՝ այն է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ Ադրբեջանի համար լուծել Ղարաբաղի խնդիրը:
 
Գլխավոր հարցը Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ գեոտնտեսական ու տնտեսական համագործակցությունն է: Նավթ արտահանող Ադրբեջանը դժվարությամբ է հավաքում պետական բյուջեն, ունի էլեկտրաէներգիաի խնդիր եւ կանգնած է ինդուստրիալ հասարակության կարգավիճակը կորցնելու հեռանկարի առաջ: Սակայն տնտեսական խնդիրները հենց այնպես չեն: Ալիեւի սակրալ նպատակն է ստանալ Ռուսաստանի աջակցութունը:
 
Կան ղարաբաղյան հարցում Ռուսաստանի մտահոգություններն ի չիք դարձնելու բոլոր հնարավորությունները: Ղարաբաղում Ռուսաստանի խնդիրը հանգում է նրան, որ կամ այլ տերությունների հետ հավասար մասնակցի այդ խնդրին, կամ ընդհանրապես ոչ մի տերություն չմասնակցի:
 
Բայց արդյոք այդքանով սահմանափակվում են խնդիրները հայ-ռուսական հարաբերություններում: Իհարկե ոչ: Լիովին ակնհայտ է, որ Պուտինի շրջապատում կուտակվել է բավական նշանակալի, դինամիկ, սակայն նվազ նախաձեռնողական հակահայկական պոտենցիալ:
 
Հայկական ակտուալ էլիտան ենթարկվում է մշտական ճնշման: Ստեղծվում են 5-րդ շարասյուններ «երրորդ ձեռքի» տարբեր ձեռնարկատերերի թվից, ովքեր խիստ ձմեռներն անցկացնում են Մոսկվայում:
 
Ռուսաստանում աջ ազգայնականությունը դուրս է մղել ձախին, սակայն այն դեռ չի հասունացել եւ ձեւավորվում է ազմարդյունաբերական, էներգա-հումքային, ֆինանսական ու տեղեկատվական կորպորացիաների պայքարի բովում: Պետք է հասկանալ, որ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններ կարող են ունենալ միայն այն պետությունները, որոնք մասնակցում են այդ պայքարին, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում հանուն Ռուսաստանի ու նրա գործընկերների շահերի պայքարին: Սակայն դա տեղի չի ունենում, ինչը Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական համագործակցության թուլության կարեւորագույն նշանն է:
 
Ճիշտ է, ներկայում նման սահմանումը բացարձակապես համարժեք չէ: Հայաստանի հանդեպ Ռուսաստանի պահվածքը, հաշվի առնելով եղած պայմանագրերը, լիովին ապաբարոյական է: Թեեւ, այդպիսին են նաեւ Ռուսաստանի հարաբերությունները Վրաստանի ու Ադրբեջանի հետ:
 
Հարավային Կովկասի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունն աստիճանաբար դադարում է լինել ինքնիշխան եւ տեղավորվում է Թուրքիայի հետ հարաբերությունների շրջանակներում:
 
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն