ԻՊ ահաբեկիչները փորձել են Մոսուլ տեղափոխել 25 հազար խաղաղ բնակչի` կենդանի վահան կազմելու համար


ԻՊ ահաբեկիչները փորձել են Մոսուլ տեղափոխել 25 հազար խաղաղ բնակչի` կենդանի վահան կազմելու համար

  • 01-11-2016 16:48:56   | Իրաք  |  Հասարակություն

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները փորձել են արվարձաններից իրաքյան Մոսուլ քաղաք տեղափոխել շուրջ 25 հազար խաղաղ բնակչի, որպեսզի նրանց օգատագործեն կենդանի վահանի կարգավիճակում:
 
tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Рейтер  գործակալությունը` հղում անելով Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի պաշտոնական ներկայացուցչի խոսքերը: 
Նրա խոսքերով` վաղ առավոտյան ահաբեկիչներն բեռնատարերով և միկրոավտոբուսներով սկսել են մարդկանց տեղափոխել Մոսուլ հարավային Համամ ալ Ալիլյա ավանից: 
Նշվում է, որ մեքենաների մեծ մասը ստիպված են եղել հետ վերադառնալ ավիացիայի ճնշումների պատճառով, սակայն նրանցից մի քանիսն այնուամենայնիվ հասցրել են անցնել քաղաք: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play