Չինաստանում ածխի հանքում հնչած պայթյունի արդյունքում զոհվել է 33 հանքափոր


Չինաստանում ածխի հանքում հնչած պայթյունի արդյունքում զոհվել է 33 հանքափոր

  • 02-11-2016 16:31:07   | Չինաստան  |  Հասարակություն

Չինաստանի Ցզինշանհոյ ածխի հանքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է 33 մարդ:
 
Interfax.ru-ի փոխանցմամբ` հանքը գտնվում է Չունցին նահանգի Լայսու քաղաքում: Պայթյունի պահին գետնի տակ գտնվել են 35 հանքափորներ, որոնցից երկուսին հաջողվել է փրկվել: 
Աղբյուրի տեղեկացմամբ` առայժմ շարունակվում է աղետի պատճառների հետաքննությունը, սակայն նախնական գնահատականները ցույց են տալիս, որ հանքում չեն պահպանվել անվտանգության կանոնները, ներառյալ վատ օդափոխությունը: 
Սինգապուրյան  Channel NewsAsia հեռուստաալիքը նշում է, որ Չինաստանը հանդիսանում է աշխարհում ածխի խոշորագույն արտադրողը և մահացու ելքով դեպքերը չինական հանքերում հաճախակի հանդիպող երևույթներ են: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play