Բռնության ենթարկված կանայք պահանջում են ԴԱՀԿ ծառայողներից վերադարձնել իրենց երեխաներին (տեսանյութ)


Բռնության ենթարկված կանայք պահանջում են ԴԱՀԿ ծառայողներից վերադարձնել իրենց երեխաներին (տեսանյութ)

  • 03-11-2016 14:32:14   | Հայաստան  |  Հասարակություն



«Տվեք ինձ իմ երեխային» գրությամբ պաստառներով երիտասարդ մայրերը ևս այսօր գտնվում էին կառավարության շենքի առջև:
Գրեթե նույն ճակատագրով միավորված կանանց դժգոհությունը կապված է ԴԱՀԿ ծառայողների կողմից սեփական պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու հետ:
 
Նրանք, մասնավորապես, նշում են, որ դատական վճիռներով իրենց երեխաները պետք է ապրեն իրենց հետ, սակայն ԴԱՀԿ ծառայողները չեն կատարում օրենքի պահանջները, այն է` երեխաներին վերադարձնել մայրերին: 
Տեսանյութում բռնության ենթարկված կանայք պատմում են մանրամասները: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութը` «Նոյյան Տապան»-ի
Նոյյան տապան  -   Հասարակություն