Կառավարությունում նստածների 80 տոկոսը ձրիակերներ են` Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ. «Հաշմանդամ օդաչուներ» ՀԿ
03-11-2016 16:03:10 | Հայաստան | Հասարակություն
10 տարուց ավելի սեփական իրավունքների համար պայքարող հաշմանդամություն ունեցող նախկին օդաչուները դարձյալ կառավարության շենքի առջև են հավաքվել: Նրանք պատկան մարմիններից պահանջում են օրենքով նախատեսված փոխհատուցումները, քանի որ հաշմանդամություն ձեռք են բերել աշխատանքային գործունեության ընթացքում:
«Հաշմանդամ օդաչուներ» հասարակական կազմակերպության խորհրդի անդամների պնդմամբ` ժամանակին օրենքները խեղաթյուրել է Արդարադատության նախկին նախարար, ներկայիս ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նախկին օդաչու, հրամանատար Սեյրան Սարգսյանի խոսքերով` իրենք բազմիցս նամակներով դիմել են թե նախկին, թե ներկա վարչապետին: Երկու օր առաջ հաշմանդամություն ունեցող օդաչուներին Կարեն Կարապետյանի հետ հանդիպման կանչելու փոխարեն ուղարկել են ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, որտեղ նրանց ընդունել է փոխնախարարը: