Արսեն Քարամյանի աշխատանքային հանդիպումը երիտասարդական հասարարակական կազմակերպությունների հետ


Արսեն Քարամյանի աշխատանքային հանդիպումը երիտասարդական հասարարակական կազմակերպությունների հետ

  • 03-11-2016 19:08:26   | Հայաստան  |  Սպորտ

Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի աշխատանքային հանդիպումը երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:  Հանդիպման ընթացքում հստակեցվեցին 2017 թվականի ընթացքում երիտասարդական քաղաքականության պետական կառավարման լիազոր մարմնի և հասարակական կազմակերպությունների համագործակցության շրջանակներն ու ուղղությունները: 
 
Նախարարի տեղակալը ներկայացրեց երիտասարդական քաղաքականության ոլորտում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության 2017 թվականի գերակա խնդիրը և նոր ձևավորված ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված երիտասարդական աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև հակիրճ տեղեկատվություն տվեց ընթացիկ ծրագրի մասին: 
Մասնավորապես նշվեցին 3 հիմնական ուղղություններ, որոնցով նախարարությունն առաջնորդվելու է 2017 թվականին. 
1.Տարածքային համաչափ զարգացման համատեքստում երիտասարդական ծրագրերի էական ավելացում մարզերում, ինչպես նաև երիտասարդների հիմնախնդիրների լուծման համատեքստում մարզային երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացում, 
2. Ոչ ֆորմալ կրթության՝ որպես երիտասարդության շրջանում առկա գործազրկության գործիքների ճանաչելիությանն ուղղված աշխատանքների իրականացում, 
3. Միջազգային երիտասարդական համագործակցության զարգացման և երիտասարդների շարժունակության խթանում:
Հանդիպում-քննարկման ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները  հանդես եկան նաև առաջարկություններով: 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ