Թուրքական կուսակցությունը պատգամավորների ձերբակալությունները համարել է քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ


Թուրքական կուսակցությունը պատգամավորների ձերբակալությունները համարել է քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ

  • 04-11-2016 19:06:48   | Թուրքիա  |  Հասարակություն

Թուրքական քրդամետ «Ազգերի դեմոկրատական կուսակցություն»-ը (ԱԴԿ) Թուրքիայի իշխանությունների կողմից խորհրդարանի մի շարք պատգամավորների ձերբակալությունը գնահատում է որպես քաղաքացիական պատերազմի սանձազերծման փորձ: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ԱԴԿ-ի ներկայացուցիչ Այհան Բիգլենը: 
 
«Չորս մարզային դատախազների որոշումը համաձայնեցված գործողություն իրականացնելու հետ կապված հանդիսանում է քաղաքական»,- ասել է նա` հավելելով, որ խնդիրն այստեղ ոչ թե ԱԴԿ-ն է կամ ԱԴԿ-ի պատգամավորները, այլ այն, որ սադրանքի նպատակն է Թուրիան ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ: 
Բիգլենը նաև հայտարարել է, որ ԱԴԿ-ն, որին թուրքական իշխանությունները մեղադրում են ահաբեկչությանն աջակցելու և Քրդական բանվորական կուսակցության հետ կապերի մեջ:
Նա հերքել է ԱԴԿ ձերբակալված պատգամավորների և դրան հետևած պայթյունի միջև կապը, որի պատասխանատվությունն իշխանությունները դրել են երկրում գործող ահաբեկչական խմբավորման վրա` նկատի ունենալով Քրդական բանվորական կուսակցությանը: 
Նշվում է, որ նախորդ գիշերը թուրքական իշխանությունները ձերբակալել են ԱԴԿ տասնյակից ավելի պատգամավորների, այդ թվում նաև ԱԴԿ համանախագահներ Ֆիգեն Յուկսեկդագային և Սելահաթին Դեմիրթաշին: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play