Ճապոնիայի նախկին վարչապետը կոչ է արել համաշխարհային հանրությանը Ղրիմը ճանաչել որպես ՌԴ մաս


Ճապոնիայի նախկին վարչապետը կոչ է արել համաշխարհային հանրությանը Ղրիմը ճանաչել որպես ՌԴ մաս

  • 07-11-2016 17:49:56   | Ճապոնիա  |  Միջազգային

Ճապոնիայի նախկին վարչապետ Յուկիո Խատոյաման կոչ է արել համաշխարհային հանրությանը Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի Դաշնության մաս, քանի որ թերակղզին պատմականորեն հանդիսանում է ռուսական տարածքի մաս:
 
tass.ru-ի փոխանցմամբ` նա նշել է, որ անձամբ իր կարծիքով` Ղրիմը հանդիսանում է պատմականորեն ռուսական տարածքի մաս, որը Խրուշյովն ինքնակամ տվել է Ուկրաինային, իսկ ղրիմյան խնդիրն այդպես է առաջացել: 
«Այսօր Ղրիմը միջազգային հանրության կողմից պետք է ճանաչվի որպես Ռուսաստանի մաս, հետևաբար եթե Ճապոնիան այդ քայլն անի, ապա դա կարող է խթան հանդիսանալ, որպեսզի եվրոպական երկրները նույնպես դա անեն»,- ասել է նա: 
2014 թվականի մարտի 11-ին Ղրիմի գերագույն խորհուրդը և Սևաստոպոլյան քաղաքային խորհուրդը Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի և իշխանության փոփոխության ֆոնին Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի ինքնավարության մասին հռչակագրեր ընդունեցին:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play