Թուրքիայի իշխանությունները հայտարարել են Եվրամիության հետ հարաբերություններում դժվարին փուլի մասին


Թուրքիայի իշխանությունները հայտարարել են Եվրամիության հետ հարաբերություններում դժվարին փուլի մասին

  • 07-11-2016 18:17:43   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքիան անհրաժեշտ է համարում Եվրամիությում երկխոսության նոր ուղղություններ բացել և հասնել սերտ փոխհարաբերությունների շարունակության: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԵՄ գործերով նախարար Օմար Չելիկը Եվրամիության անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպումից հետո: 
 
«Մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ հիմա շատ փխրուն փուլում են գտնվում, սակայն մենք հնարավորություն չենք տա, որպեսզի մեր հարաբերությունները խզվեն»,- ասել է նա:
Վերջինս նաև նշել է, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև երկխոսությունում խնդրահարույց հարցերից է «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ), որը Թուրքիայում ճանաչվել է որպես ահաբեկչական: 
Օ. Չելիկը դժգոհել է, որ այդ մասին ԵՄ-ում բացեիբաց չեն խոսում, մինչդեռ Եվրամիությունը պետք է փոխի իր երկակի ստանդարտները «Քուրդիաստանի բանվորական կուսակցության» նկատմամբ: 
Նրա կարծիքով` օրինակ բելգիական դատարանի որոշումը չճանաչել ՔԲԿ-ն ահաբեկչական, համարվում է մարդու իրավունքների մասին կոնվեցիայի խախտում: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play