Քննություն է տարվում` պարզելու նույն տանը երկու տղամարդու մահվան պատճառները


Քննություն է տարվում` պարզելու նույն տանը երկու տղամարդու մահվան պատճառները

  • 07-11-2016 19:31:13   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Նոր-Խարբերդի երկու բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
2016թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, հաղորդում է ստացվել առ այն, որ Նոր-Խարբերդի տներից մեկում հայտանբերվել է երկու տղամարդու դի:
 
Անմիջապես դեպքի վայր են մեկնել քննչական-օպերատիվ խումբը, դատաբժիշկ-փորձագետը։
 
Կատարվել է դեպքի վայրի զննություն, պարզվել տուժածների ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ նրանք բնակվել են նշված տանը, իսկ մահվան պատճառը հանդիսանում է ծխահարվելը։
 
Նշանակվել են դիակի դատաբժշկական, հրդեհատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություններ, բացատրություններ են վերցվել մահացած տղամարդանց ազգականներից:
 
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
 
Նոյյան տապան  -   Իրավունք