Նախարարության կազմակերպած առավոտյան մարզումների մասնակիցների թիվը գնալով ավելանում է
07-11-2016 19:51:04 | Հայաստան | Սպորտ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում անցկացվող արդեն ավանդական դարձած բացօթյա մարզումներին մասնակցողների թիվը գնալով ավելանում է՝ ընդգրկելով նաև բազմաթիվ սկսնակների և երեխաների:
Այս անգամ մարզումային ծանոթ վարժություններից բացի՝ մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև հեծանիվ վարելու: Մարզիչները սկսնակներին սովորեցրել և օգնել են տիրապետել հեծանիվ վարելու հմտություններին: Ծնողների հետ մարզվող երեխաները մարզումներին մասնակցել են հատուկ նրանց համար նախատեսված վարժություններով:
Հաջորդ մասսայական մարզումները տեղի կունենան հաջորդ շաբաթ օրը՝ նոյեմբերի 12-ին՝ ժամը 11.00-ին, կրկին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում: