Ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման որոշ համարանիշերի հատկացման գները 2016 թ. նոյեմբերի 14-ից նվազելու են


Ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման որոշ համարանիշերի հատկացման գները 2016 թ. նոյեմբերի 14-ից նվազելու են

  • 08-11-2016 11:05:09   | Հայաստան  |  Իրավունք

Համաձայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի մարտի 29-ի թիվ 1313-Ա հրամանում կատարված փոփոխությունների՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող որոշ համարանիշերի հատկացման գները 2016 թվականի նոյեմբերի 14-ից նվազելու են:
Այսպես՝
1. 150.000 (բացի` YX+-XXX, XY+-XXX,  XXX+-YX և XXX+-XY չափորոշիչներից), 250.000, 400.000 և 600.000 դրամ արժեք ունեցող տարբեր տառեր պարունակող համարանիշերի արժեքները նվազելու են և կազմելու է համապատասխանաբար 100.000, 150.000, 250.000 և 500.000 դրամ.
2. 1.500.000 դրամ արժեք ունեցող 0X+-00X, X0+-00X, 00X+-0X և X00+-0X չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը նվազելու է և կազմելու 1.000.000 դրամ.
3. Մինչև 2016 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ՝
1) 1.500.000 դրամ արժեք ունեցող XX+-XXX և XXX+-XX չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը նվազելու է և կազմելու 1.000.000 դրամ,
2) 3.000.000 դրամ արժեք ունեցող 0X++00X, X0++00X, XX+-XXX, 00X++0X, X00++0X և XXX+-XX չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը նվազելու է և կազմելու 2.000.000 դրամ,
3) 8.000.000 դրամ արժեք ունեցող XX++XXX և XXX++XX չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը նվազելու է և կազմելու 5.000.000 դրամ:
 
 
Ճանապարհային  ոստիկանություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play