Անկարան գնալով հեռանում է Եվրամիությունից. ԵՄ նախագահ


Անկարան գնալով հեռանում է Եվրամիությունից. ԵՄ նախագահ

  • 08-11-2016 17:13:26   | Բելգիա  |  Հասարակություն

«Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում Եվրոպական Միությունից», - հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը: Tass-ի փոխանցմամբ ԵՄ ղեկավարն այս մասին տեղեկացրել է Բրյուգեում գտնվող Եվրոպական քոլեջում տեղի ունեցած ելույթի ժամանակ:
 
«Ոչ թե Եվրոպան է հեռանում Թուրքիայից, այլ հենց պաշտոնական Անկարան է փորձում առանձնանալ մեզնից: Թուրքիային վիզային ռեժիմ չտրամադրելու մեղավորը կլինի միայն երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, քանի որ, գնալով ավելի եմ համոզվում, որ նա չի ցանկանում հետևել եվրոպական չափանիշներին», - մեջբերվում է Յունկերի խոսքերից:
Ըստ նրա, Թուրքիան պետք է Եվրոպային, սակայն նրանք չեն կարող դեմ գնալ իրենց կարևոր սկզբունքներին:
Հավելենք, որ Եվրահանձնաժողովը չի վերացնի վիզային ռեժիմը պաշտոնական Անկարայի համար այնքան ժամանակ, քանի դեռ չեն բավարարվել իրենց պահանջները:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play