Նախարարությունում հյուընկալվել է Հայաստանի պաուերլիֆտինգի (եռամարտ) հավաքական թիմը


Նախարարությունում հյուընկալվել է Հայաստանի պաուերլիֆտինգի (եռամարտ) հավաքական թիմը

  • 09-11-2016 19:10:11   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախա-րարության դահլիճում նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանն ընդունել է պաուերլիֆտինգի ՀՀ հավաքականին և ֆեդերացիայի ներկայացուցիչներին:
 
Վ. Էլոյանը շնորհավորել է Ուկրաինայի Լուցք քաղաքում անցկացված պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների գրանցած հաջողությունների համար: 
 
Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ներկայացրել ֆեդերացիայի կատարած աշխատանքները մարզաձևի մասսայականացման ուղղությամբ: Նա հավաստիացրել է, որ ֆեդերացիան և մարզչական խորհուրդը կշարունակեն աշխատել միջազգային մրցաշարերում հաջող հանդես գալու և մեդալներ նվաճելու համար: 
 
Նախարարության աշխատակազմի ղեկավարի հետ ֆեդերացիայի նախագահը քննարկել է նաև 2018 թվականին Հայաստանում պաուերլիֆտինգի աշխարհի առաջնություն կազմակերպելու հնարավորության հարցը:
 
Նշենք, որ Ուկրաինայի Լուցք քաղաքում անցկացված պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունում մեր մարզիկները ընդհանուր հաշվարկով նվաճել են 13 ոսկե և 2 արծաթե մեդալ, գրանցել աշխարհի 4 և Եվրոպայի 1 ռեկորդ, մեծահասակները թիմային հաշվարկով գրավել են 3-րդ տեղը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play