Հերքում. «Բացառվում է, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «Համախմբում» կուսակցությունը նման գործելաոճ որդեգրի»


Հերքում. «Բացառվում է, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «Համախմբում» կուսակցությունը նման գործելաոճ որդեգրի»

  • 10-11-2016 15:29:47   | Հայաստան  |  Հասարակություն
Այսօր մամուլում հրապարակում է եղել, թե «Հայկական վերածնունդ» և  «Համախմբում» կուսակցությունները Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար  Պյոտր Սվիտալսկուն և ՀՀ-ում ԵՄ դեսպաններին վերջնագիր են ներկայացրել, որ  կբոյկոտեն հրապարակային և փակ հանդիպումները եվրոպացի պաշտոնյաների հետ, 
եթե դրանց մասնակցի նաև ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը։
 
Որպես «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ՝ պաշտոնապես հայտարարում  եմ, որ սա բացարձակ սուտ է, և ընդհանրապես բացառվում է, որ որևէ անձի նկատմամբ «Համախմբում» կուսակցությունը նման գործելաոճ որդեգրի։
 
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն