Տապալվել է կալանավորված ՊՆ նախկին փոխնախար Վահան Շիրխանյանի նախապես հայտարարված ասուլիսը (Տեսանյութ)
10-11-2016 17:08:03 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ArmLur.am.Ինչպես նախապես հայտարարվել էր, այսօր ժամը 14:00-ին պետք է կայանար «Զինված հանցախմբի» գործով կալանավորված ՊՆ նախկին փոխնախար Վահան Շիրխանյանի մամուլի ասուլիսը «Երևան կենտրոն» ՔԿՀ-ում:
Սակայն «Երևան կենտրոն» ՔԿՀ-ի պետ Վահե Պապոյանն իրավական աճպարարությունների ամենատարբեր դրսևորումներով արգելեց լրագրողների մուտքը դեպի տեսակցության սենյակ` տապալելով նախապես հայտարարված մամուլի ասուլիսը:
Ի դեպ՝ երկրորդ անգամ վերջնականապես մերժեցին լրագրողների տեսակցությունը կալանավորի հետ` պատճառաբանելով ՔԿՀ աշխատանքային ծանրաբեռնվածությունը: ԱԱԾ ընդունարում հավածքված լրագրողներին փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրեց նաև, որ Վահան Շիրխանյանը մտադիր էր ուշագրավ մանրամասներ հայտնել ինչպես հանցավոր խմբի գործի մասին, այնպես էլ գործի հետևում թաքնված մարդկանց մասին: