Երևանում բացվել է հայտնի դերասանի ձեռքերով պատրաստված փայտե քանդակների ցուցահանդեսը. (տեսանյութ եւ ֆոտոշարք)



11-11-2016 21:54:29   | Հայաստան  |  Մշակույթ
Շատերի համար անպիտան դարձած փայտե կահույքի կամ պատուհանների  մնացորդները նոր կյանք են առել հեռուստաէկրաններից հանրությանը ծանոթ դերասան Սերգեյ Թովմասյանի ձեռքերում: 
Բազմաթիվ դերեր մարմնավորած դերասանը 2008 թվականից սկսել է ստեղծել փայտե քանդակներ, որոնց ցուցադրությունն նոյեմբերի 10-ից բացվեց Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: 
«Խոսիր ինձ հետ» խորագրի ներքո ներկայացվող քանդակների սյուժեները ներառում են գյուղական տեսարաններից մինչև աստվածաշնչյան առարկաների մարմնավորում, մարդկային ու կենդանական կերպարներով տեսարաններից մինչև Անվերջի հետ երկխոսություն: 
Ցուցահանդեսում ներկայացված 35-40 աշխատաքներում հեղինակը յուօրինակ ջերմությամբ է պատկերել հայ մարդու կենցաղը` միևնույն ժամանակ անդրադառնալով համամարդկային արժեքներին, երևույթներին ու խնդիրներին: 
Շունչ ու հոգի ստացած փայտե աշխատանքներից յուրաքանչյուրն ունի ծննդյան իր հետաքրքիր պատմությունն ու ասելիքը: 
2015 թվականի Ս. Թովմասյանը ստացել է Ժողովրդական վարպետի վկայական: 
«Խոսիր ինձ հետ» խորագրով ցուցադրությունը գործելու է մինչև նոյեմբերի 16-ը: 
 

 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութը և ֆոտոշարքը՝  «Նոյյան Տապան»-ի
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 3612 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար