Վլադիսլավ Մանգասարյանը վերջապես կկանգնի դատարանի առաջ


Վլադիսլավ Մանգասարյանը վերջապես կկանգնի դատարանի առաջ

  • 11-11-2016 18:51:40   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղեր վաճառելու պատրվակով տարիներ շարունակ  Վլադիսլավ Մանգասարյանի կողմից բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի` շուրջ 2 միլիարդ դրամի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
 
«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ.Մանգասարյանը Երևան քաղաքում իրականացրել է բազմաբնակարան շենքերի շինարարություն և ստացել Երևան քաղաքի Մաշտոցի 33Ա և Մաշտոցի 33/1 հասցեներում կառուցվող շենքերից տարածքներ օտարելու իրավունք։ Վերջինս հանդիսացել է «Արին Կապիտալ» ներդրումային» ՍՊ ընկերության բաժնետեր և ընկերության տնօրենին պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տվող անձ։ Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Վ.Մանգասարյանը խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով՝ գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղեր վաճառելու պատրվակով, 2005-2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիներից և ՍՊ ընկերությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` շուրջ 2 միլիարդ դրամ արժողությամբ գույք»,- նշվում է հաղորագրության մեջ:
Քրեական գործով բացահայտվել է խարդախությամբ կատարված  հափշտակության 31 դրվագ, տուժող է ճանաչվել 26 անձ (այդ թվում՝ իրավաբանական)։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վ.Մանգասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսնգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն):
Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play