Մեծ քանակի մեղուներ, մեղվափեթակներ և համապատասխան պարագաներ են տրամադրվել սահմանապահ Բաղանիս համայնքին


Մեծ քանակի մեղուներ, մեղվափեթակներ և համապատասխան պարագաներ են տրամադրվել սահմանապահ Բաղանիս համայնքին

  • 11-11-2016 20:10:31   | Հայաստան  |  Բարեգործություն

2016թվականի մարտ-ապրիլ ամիսներին Տավուշի մարզի Բաղանիս համայնքին «ՍԱՀՄԱՆ»  հասարակական կազմակերպության ջանքերով տրամադրվեցին  մեծ քանակի  մեղուներ, մեղվափեթակներ և համապատասխան պարագաներ գյուղում մեղր ստանալու նպատակով:

Նույն գյուղի բնակիչ ՝ սահմանապահ Արսեն Սահակյանի ներկայացրած ծրագրով  և  համայնքի բնակիչների համաձայնությամբ՝ ստացված մեղրի 1/2 մասը որոշվեց նվիրաբերել Նոյեմբերյանի շրջանի  սահմանին կանգնած զինծառայողներին: Այս առիթով սահմանապահներն իրենց շնորհակալությունն են հայտնում «ՍԱՀՄԱՆ»  ՀԿ-ի համահիմնադիրներ Ջորջ Տաբակյանին և Աննա Աղաջանյանին, ինչպես նաև սահմանապահ Արսեն Սահակյանին դիրքերում կանգնած տղաներին չանտեսելու և ուշադրության կենտրոնում պահելու համար:

Նոյյան տապան  -   Բարեգործություն