Անցած գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 870 կրակոց. ԼՂՀ ՊԲ


Անցած գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 870 կրակոց. ԼՂՀ ՊԲ

  • 14-11-2016 11:11:09   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 870 կրակոց:
 
ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (3 արկ), իսկ հյուսիսային ուղղությամբ` ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):
 
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Քաղաքական