Իրանը և Ռուսաստանը քննարկելու են վիզային ռեժիմի չեղարկման հնարավորությունը


Իրանը և Ռուսաստանը քննարկելու են վիզային ռեժիմի չեղարկման հնարավորությունը

  • 14-11-2016 14:14:21   | Իրան  |  Միջազգային

Ռուսաստանի դաշնության խորհրդարանի խոսնակ Վալետինա Մատվիենկոն հաղորդել է, որ ներկա պահին խորհրդակցություններ են ընթանում Ռուսաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմի հետագա մեղմացման վերաբերյալ` վիզաների ամբողջական չեղարկման հեռանկարով:
 
Interfax.ru-ի փոխանցմամբ` Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Մատվիենկոն ասել է. «Այս պահին շարունակվում են խորհրդակցությունները մեր հյուպատոսական ծառայությունների միջև վիզային ռեժիմի մեղմացման հետ կապված, մասնավորապես, զբոսաշրջային խմբերի համար, ապա հնարավոր է մեր երկրների միջև ընդհանրապես վիզաների չեղարկում»: 
Նրա կարծիքով` դա նոր հնարավորություններ կբացի բիզնեսի, երիտասարդների ուսանողական փոխանակումների և զբասաշրջիկների համար: 
Բացի այդ, Մատվիենկոն ընդգծել է, որ Թեհրանը հետաքրքրված է Մոսկվայի հետ ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության շարունակականության հարցում: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային