ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղափոխել են Թրամպի` ԱՄՆ նախագահ ընտրվելու պատճառով
14-11-2016 18:22:42 | ԱՄՆ | Միջազգային
2017 թվականի սկզբին նախատեսված Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը կկայանա ամռանը կապված ԱՄՆ նախագահի ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալ Թրամպի հաղթակնակի հետ:
Interfax.ru-ի փոխանցմամբ` ՆԱՏՕ անդամ երկրները Թրամպի ղեկավարությամբ ԱՄՆ-ի քաղաքականության երեք սցենար են կանխատեսում:
Մասնավորապես, ալյանսում չեն բացառում, որ Թրամպը կարող է որոշում կայացնել նվազեցնել ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը Արևելյան Եվրոպայում կամ ընդհանրապես հրաժարվել այդ տարածաշրջանում ռազմական ուժերի ռոտացիայից:
Իրադարձությունների առավել դրական արդյունք կլինի Վաշինգտոնի ձգտումը հասնել եվրոպական երկրներից անվտանգության համար սեփական ծախսերի ավելացմանը:
Նշվում է, որ ալյանսի անդամ երկրների կողմից արտահայտված մտավախությունների պատճառը դարձել է Թրամպի դիրքորոշումը այն միջոցների նկատմամբ, որոնք հատկացվում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից: