Ռուսաստանը և Իրանը պատրաստում են զենքի առք ու վաճառքի մասին գործարք` 10 մլրդ դոլարի չափով


Ռուսաստանը և Իրանը պատրաստում են զենքի առք ու վաճառքի մասին գործարք` 10 մլրդ դոլարի չափով

  • 14-11-2016 18:55:19   | Իրան  |  Միջազգային

Իրանը հետաքրքված է ռուսական զենքի և տեխնիկայի, այդ թվում նաև T-90 տանկերի, հրետանային համակարգերի, ինքնաթիռների և ուղղաթիռների գնմամբ շուրջ 10 մլրդ դոլարի չափով:
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները` հղում կատարելով անվտանգության և պաշտպանության հարցերով Դաշնության խորհրդի կոմիտեի ղեկավար Վիկտոր Օզերովին: 
«Նման բանակցություններ վարվում են, հիմքը ստեղծված է, պորտֆելը կազմում է 10 մլրդ դոլար»,- ասել է սենատորը, ով գտնվում է Իրանում: 
Վ. Օզերովն ընդգծել է, որ մինչև 2020 թվականն այդ մատակարարումները կիրականացվեն միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնությամբ: 
«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն և նրա համախոհները կարգելափակեն այդ մատակարարումները, սակայն  մենք կշարունակենք այդ բանակցությունները»,- ասել է նա: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play