Աշգաբադում տեղի կունենա Կայուն տրանսպորտի ՄԱԿի համաշխարհային խորհրդաժողովը (Տեսագրություն)


Աշգաբադում տեղի կունենա Կայուն տրանսպորտի ՄԱԿի համաշխարհային խորհրդաժողովը (Տեսագրություն)

  • 15-11-2016 13:57:54   | Թուրքմենստան  |  Մամլո հաղորդագրություն



Նոյեմբերի 26-27 Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում տեղի կունենա Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի  հրավիրված Կայուն տրանսպորտի համաշխարհային խորհրդաժողովը:
 
Խորհրդաժողովի ընթացքում նախատեսում է մի քանի միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի, ինչպես նաեւ վերջնական փաստաթղթերի ստորագրում: Խորհրդաժողովի օրակարգում կներառվեն շատ արդիական հարցեր` կայուն տրանսպորտի և շրջակա միջավայրի փոփոխություն, էներգետիկա և տրանսպորտ, քաղաքային տրանսպորտի համակարգը և ճանապարհային տրանսպորտային կապերը քաղաքներում ու գյուղերում, տրանսպորտի ոլորտի ներդրումները և դրա ֆինանսավորումը, միջազգային համագործակցությունը տրանսպորտի ոլորտում և դրա իրավական հիմքերը, բազմակողմ տրանսպորտային միջանցքների և նրանց ենթակառուցվածքների զարգացումը, երթևեկության անվտանգությունը:
ՄԱԿի այս հեղինակավոր խորհրդաժողովին ակնկալվում է շուրջ 2000 պատվիրակների մասնակցություն ողջ աշխարհից, այդ թվում նաև շատ երկրների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:
Պաշտոնական Աշխաբադը ներգրավված է այնպիսի լայնածավալ տրանսպորտային նախագծերի մեջ, ինչպիսիք են Ղազախստան-Թուրքմենստան-Իրան և Թուրքմենստան-Աֆղանստան-Տաջիկստան երկաթգծերը,  ճանապարհային և երկաթուղային կամուրջներ Ամուդարիա գետի վրայով, օդանավակայանների, մայրուղիների կառուցում, ինչպես նաև  Թուրքմենբաշի քաղաքի միջազգային ծովային նավահանգիստը:
 
Հայաստանի Հանրապետությունում 
Թուրքմենստանի Դեսպանություն 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն